Հարց ու Զրույց Նոնա Խաչատրյանի հետ | Աշխարհը չի սիրում, երբ մենք փորձում ենք փոխել իրեն


Հարց ու Զրույց նախագծի այսօրվա հյուրը SKYE Alaverdi -ի լիդեր Նոնա Խաչատրյանն է։


-Ո՞ր տարիքից սկսած եք հասկացել, որ Դուք կարող եք որևէ կերպ օգնել մեկին, նրան ժպիտ նվիրել․․․


-Հստակ տարիք չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ մանկությունից սիրել եմ, որ մարդկանց դեմքին ժպիտ եմ նկարել։


-Ե՞րբ եք առաջին քայլերն արել այդ ուղղությամբ։


-Երևի թե 15 տարեկանից։


-Այդ ժամանակ ունեի՞ք համախոհներ, ընկերներ, որոնք ևս փորձում էին իրենց ուժերի չափով և Ձեզ հետ միասին օգնել նրանց, ում այդ օգնությունը անհրաժեշտ էր։


-Իհարկե, իմ ընկերների հետ եմ արել ամեն ինչ։


-Ամառային ճամբարները երեխաների ամենասիրելի միջոցառումներն են։Այս տարի կարծես թե նրանք զրկվել են այդ հնարավորությունից՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։Հետաքրքիր է, ունե՞ք արդյոք տարբերակներ, որոնցով կուզեիք փորձել կամ փորձում եք լրացնել ամառային ճամբարների բացակայությունը։Եթե կան, ապա կներկայացնե՞ք դրանք։


-Այո, տարբերակներ ունեմ և արդեն ունեմ հաջողված փորձ, մենք օնլայն տարբերակով գրքի քննարկում ենք իրականացնում և փորձում ենք մեր առօրյան հետաքրքիր դարձնել։


-Դուք նաև մասնակիցն եք Սքայ Ալավերդի ակումբի։Ե՞րբ է այն ստեղծվել։Ի՞նչ հետք է այն թողնում Ձեզ վրա։


-Ես Ալավերդու Սքայ ակումբի առաջնորդն եմ, 2015 թվականից ակումբը գործում է․ բայց ակումբի <<Վերածնունդը >> 2018 թվականից է եղել, իմ մոտիվացիայի աղբյուրն է։ Տեսնել 22 երիտասարդներից կազմված հզոր թիմ, և երիտասարդներ, ովքեր փորձում են ավելի բարեկարգ դարձնել իրենց համայնքը․ Էլ ինչ է պետք առաջնորդին երջանիկ լինելու համար։


-Ձեր ֆեյսբուքյան էջում ժամանակ առ ժամանակ կարող ենք հանդիպել ազատությանը, հակաբռնությանը և նման այլ թեմաներին վերաբերող գրառումներ։Պարզ է դառնում, որ Դուք ազատ եք թե՛ հոգով, թե՛ մտածելակերպով։Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ գործոններ են ազդել Ձեր՝ այդպիսին լինելու համար։Միգուցե դա եղել է շրջապատող միաջավայրի կամ ծնողների՞ ազդեցությունը․․․


-Ծնողներս ինձ միշտ թույլ են տվել ինքնուրույն որոշումներ կայացնել, և ես գնահատում եմ իմ ազատությունը, ես կարծում եմ որ ազատ մարդիկ ապագայում ավելի մեծ բարձունքների կարող են հասնել։


-Ո՞րն է Ձեր մեծագույն նպատակը։


-Նպատակներիս մասին խոսել չեմ սիրում։


-Ինչո՞ւ...


-Նպատակները պետք է լուռ իրագործել։


-Լավ․․․Իսկ եթե Ձեզ հնարավորություն տրվեր լինել աշխարհի ամենաբարեկեցիկ կյանքով ապրող մարդը կամ մշտապես կարողանալ երջանկություն նվիրել բոլորին, ի՞նչ կանեիք։


-Կընտրեի 2 տարբերակը միասին )


-Ի՞նչ է պետք անել աշխարհը փոխելու համար։


-Աշխարհը չի սիրում, երբ մենք փորձում ենք փոխել իրեն )


-Տարբերվող, գեղեցիկ ու խորհրդավոր հարց ու զրույց ստացվեց։Շնորհակալ եմ մեր հյուրը լինելու համար։


-․․․դու ապրես ))


Մեր հյուրն էր Նոնա Խաչատրյանը։
Նրա ֆեյսբուքյան էջը՝ Nona Khachatryan
Նրա ինստագրամյան էջը՝ non_art_kh


|Տվյալ նյութը խմբագրված է ԳրաԹևի կողմից։|




Comments