Հարց ու Զրույց Մարկ Արենի հետ | Ատելի է մարդկանց տգիտությունը

*Հարց ու Զրույց* Մարկ Արենի հետ, ում <<Անատոլիական պատմություն․այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր>> գիրքը և համանուն ֆիլմը կարողացել են գերել բոլորին։


-Ամեն գրող գլխավոր հերոսի մեջ ներդնում է իրեն։Արդյո՞ք Մարկ Արենը և Մուստաֆա Ղազին ընդհանուր գծեր ունեն։

-Այո՛, և այդ ընդհանուրը կոչվում է Մենակություն։


-Ըստ Մարկ Արենի՝ ե՞րբ է մարդը կորցնում իր եսը, և արդյո՞ք հնարավոր է այն վերականգտնել։

-Մարդը կորցնում իր եսը, երբ դադարում է լսել իր ներքին ձայնը։ Շատերին թվում է, թե  Աստված հետեւում է մեզ վերեւից։ Իսկ իրականում Նա մեզ զննում է ներսից։ Եվ մեր ներքին ձայնը հենց Աստծո ձայնն է:


-Մենք հայ ենք, օժտված ենք հայի ինքնագիտակցությամբ։Բայց ազգային պատկանելությունը իսկապե՞ս փոխում է Մարդու մարդ տեսակը։

-Ազգային պատկանելությունը փոխում է Մարդու մարդ տեսակը միայն Ազգային գաղափարի առկայության դեպքում։Ժողովրդի համար ազգային գաղափարը նման է մարդու հոգուն։Երբ հոգին լքում է մարդու մարմինը, նա վերածվում է դիակի եւ սկսում է փտել։Նմանապես փտում և բնակչության է վերածվում Ազգային գաղափարից զուրկ ժողովուրդը։


-<<Անատոլիական պատմություն» գրքում հետաքրքիր են Մուստաֆա Ղազիի և նրա զավակների հարաբերությունները։Հատկապես՝ Սուլեյմանի։
Պարտավո՞ր են զավակները ծնողների կյանքի պատճենները դառնալ ըստ Մարկ Արենի։

-Երեխաները գալիս են մեր կյանք, որպեսզի մեզ շատ կարևոր, կախարդական, հեքիաթային, մեծ բան սովորեցնեն: Նրանք մեզ դարձնում են ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի խորիմաստ, ավելի պատասխանատու և որ ամենակարևորն է ՝ ավելի բարի։
Առաջին յոթ տարիների ընթացքում երեխային պետք է սիրել, երկրորդ յոթ տարին՝ պետք է դաստիարակել նրան, երրորդ յոթ տարին էլ պետք է լինել նրա լավագույն ընկերը, եւ ապա ազատ թողնել եւ աղոթել, որպեսզի նրա մոտ ամեն ինչ լավ լինի։
Փորձել դարձնել իրենց մեր պատճենները, նշանակում է թույլ չտալ նրանց լինել այնպիսին, ինչպիսին դառնալու համար նրանք եկել են աշխարհ։



-Վիպակի վերջին տողերն են․<<Հնարավոր է՝ նա Մուստաֆա Ղազին է, որն իր հանգստությունն է փնտրում։>>։
Կգտնի՞ արդյոք իր հանգստությունը Ձեր հերոսը։

-Ինչ իմանամ։ Ես նկարագրեցի այն ամենը , ինչ տեղի ունեցավ այս պատմության հերոսների հետ։ Եվ չեմ կարող ձեր փոխարեն հասկանալ տեղի ունեցածի իմաստը։ Կգտնի՞ արդյոք իր հանգստությունը հերոսը թե ոչ, այդ հարցի պատասխանը թողնում եմ ձեր յուրաքանչյուրի հայեցողության վրա։


-Ի վերջո՝ յուրաքանչյուր գրական ստեղծագործության նպատակը մարդու ուսումնասիրությունը, բնութագրումն ու բացահայտումն է։
Կարելի՞ է արդյոք մարդուն բնութագրել՝ հենվելով առավելապես ազգային պատկանելության վրա։

-Ոչ և եւս մեկ անգամ ոչ։Յուրաքանչյուր ստեղծագործության նպատակն է տեսնել և զգալ այնպիսի մի բան, որի մասին երգելու ցանկություն է առաջանում։Ոչ թե խոսել, քննարկել, վերապատմել, այլ հենց երգել։ Պետք է գտնել Հրաշալին Առօրեականի մեջ։Նկարագրելներքին այդ իրադարձությունը հասկանալի լեզվով լինի, դա գրչի կամ վրձինի օգնությամբ և հասանելի դարձնել բոլորին։


-<<Անատոլիական պատմություն>> գրքում ո՞ր հերոսի ճակատագիրը կցանկանայիք փոխել։

-Չէի ցանկանա դա անել, որովհետև դա կլիներ արդեն ուրիշ պատմություն։


-Համաձա՞յն եք արդյոք հայատյաց, թրքատյաց երևույթներին։Ատելի է ա՞զգը, թե՞ երևույթը։

-Ատելի է մարդկանց տգիտությունը։
Իրականում մարդիկ չեն բաժանվում ազգերի, կրոնի, կուսակցությունների, հակասեմիտների կամ հայատյացների։Մարդիկ բաժանվում են խելացիների եւ մնացածների վրա։ Իսկ մնացածները բաժանվում են ազգերի, կրոնի, կուսակցությունների, հակասեմիտների և հայատյացների։ Այն փաստը, որ ինչ-որ մեկը հայ է կամ մանկության ընկեր, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ առաջին հերթին մարդկանց մեջ գնահատելի է հենցմարդ լինելու տաղանդը։



-<<Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր>>․․․ո՞րն է Մարկ Արենի համար այն տեղը, որտեղ կարելի է գտնել վայրի վարդեր։

-Դա այն տեղն է, որտեղից մենք շտապում ենք հեռանալ, իսկ տարիներ անց երազում ենք վերադառնալ կրկին: Բայց ցավոք դա տեղի է ունենում շատ հազվադեպ, երազում. Քանի որ այդ տեղը կոչվում է մանկություն...


-Մուստաֆա Ղազին լսեց մի օրորոցային, և փոխվեց ամեն ինչ նրա կյանքում։Կա՞ երաժշտություն, որը Մարկ Արենի կյանքը կարող է փոխել կամ փոխել է։


-Իմ մանկության օրորոցայինը։ Եվ ես կհեռանամ ինքս ինձ մտքում այն երգելով։



Մեր հյուրն էր Մարկ Արենը։
Նրա ֆեյսբուքյան էջը՝ Марк Арен

Comments