Դռնակը | Հասմիկ Դեբենց

Դռնակը

Մեր տան առջևի այգու ցանկապատը էն մութ թվերին հարևանի էրեխեքը տարան վառեցին։ Ձայն չհանեցինք.տատս խղճով էր։ Էրեխեքն էլ նամուս-աբուռով էին. դռնակը թողել էին։

Տունն ու այգին մնացին առանց ցանկապատի.կարևորը, որ դռնակ կար։Պուճուր ու նեղլիկ։Քնելուց առաջ «չանգալը» գցում էի ներսից, եթե տեղ էինք գնում՝ դրսից. համ «ապահով» էր, համ էլ մի տեսակ վիրավորական բան կար «չանգալը» չգցելու մեջ։
Ցանկապատ չկար, բայց դռնակը կար․․․




#մաս_առաջին
Հեղինակի ֆեյսբուքյան էջը՝ Հասմիկ Իսրայելյան

Comments

  1. Տաթևիկ ԴեբենցJuly 2, 2020 at 8:04 PM

    This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Post a Comment

Ի՞նչ կա քո մտքում ...