Ամենակարևոր զանգերը | Գայա



Ամենակարևորը զանգերը երբեմն մեզ դարձնում են ավելի երջանիկ, քան շատ շատերի ներկայությունը։
Երբեմն մեկ հեռախոսահամարը ավելի շուտ ենք անգիր սովորում, քան մեկ, հասարակ նախադասությունը ու երբեմն հենց այդ մեկ հեռախոսահամարը հազարավոր բառերից ավելի կարևոր է դառնում։
Բոլորդ էլ զգացել եք մեկ զանգի ջերմությունը ու էական չէ, թե դա քանի րոպե է տևել։
Տղե՛րք, ոչ ոքին այդ զանգից չզրկեք։
Ձեր զանգին սպասող մարդկանց չզրկեք այդ ջերմությունը զգալու հնարավորությունից։
Ձեր սիրտը մեր բարությունն է, երբ այն չի աշխատում, մենք դադարում ենք բարի լինել։
Տղե՛րք, մեր նպատակը վրեժի ծարավը հագեցնելը չդարձնեք։
Ձեզ սպասող ունեք։
Ձեզ համար հնչող աղոթքները երբեք չեն դադարել ու չեն դադարելու։
Ես գիտեմ , որ դուք էլ եք ժպտում այդ մեկ զանգից ու կապ չունի , որ զանգահարողը դուք եք, կարևորն այն է, որ ձեզ ուժ տվող ձայնը լսում եք։
Երբեմն տարիները թվում են անիմաստ ու երբեմն էլ 731 օրվա մեջ մենք ունենում ենք սպասելու և մեկ մարդու համար ապրելու իմաստ ։
Չպակասե՛ք տղե՛րք։ Եթե անգամ մեկ զնիվորով էլ պակասեք, ուրեմն հավատացած եղեք, որ հազար սիրտ եք սպանում, հազար բարություն եք վերացնում ու հազար արև եք տանում։
Չխլեք մեր արևը տղե՛րք։ Մեզ ձեզանից չզրկեք տղե՛րք։
Երբեմն ընդամենը մեկ մարդը դառնում է քո օրը` փոխարինելով թե արևին, թե լուսնին, թե աստղերին։
Երբեմն էլ մեկ զանգը տալիս է ավելին, քան կյանք ու ժպիտ։
Չպակասե՛ք, տղերք։

Գայա

Comments