Դու չեկար՝ վստահ իմանալով, որ դեռ սպասում եմ | Տա Թևեր

Ես սպասեցի քեզ՝ հաստատ իմանալով, որ էլ չես գալու…
Դու չեկար՝ վստահ իմանալով, որ դեռ սպասում եմ…
Հիմա մեզնից ո՞վ է հիմարը…Դո՞ւ, սպասո՞ւմս, թե՞ նոթատետրիդ արանքներում չորացրած սերս…
Իսկ գուցե ե՞ս․․․
Գրողը տանի, էսպես դեռ դարեր կսպասեմ, միայն իմանամ, որ ինձ հեռվում թողած, չես փախչի ուրիշի մոտ․․․
Ախր, ուրիշների գրկում պարտված հոգուդ թևեր չեն տալու, ներսդ կարոտված դարման չի գտնելու, որովհետև քո ցավն էլ, դեղն էլ, ապաստանն էլ ես եմ, որ կամ…
Ու թեև գիտեմ, որ ոտքերդ մեր տուն բերող ճանապարհով քայլեր չեն գցելու, մեկ է պատուհանս բաց ու քո վերջին ուղարկած նամակը գրկած, քո կարոտից կիզված ու դալուկ, սպասում եմ ես քեզ․․․
Ու թե չգաս, չեմ նեղանա ես, որովհետև քեզնից մնացած սպասումն եմ սիրում անգամ… Դրա մեջ քեզնից այնքան բան կա… Դրանում քո շունչն է․․․

Comments