Թթենին | Հասմիկ Դեբենց

Հատված «Թթենին» վիպակից
Հին տան առջև թթենին բողբոջում էր.բունը հաստ էր, փոքրիկ փչակի մեջ միշտ խեժ կար։Տատն ու թոռը նստում էին ծառի տակ ընկած կլոր ջաղացքարին։Թոռը նայում էր ծառի արմատներին,որոնք հողի տակ էին սուզվում երակների պես։Նայում էր ու հավատում էր, որ ջաղացքարն էլ արմատներ ունի, որ ոչ ոք այդ կլոր քարը չի կարող տեղից պոկել, արմատներից կտրել։
Տաթ ու թոռ նստում էին արմատակալած քարին, ու ծառը հեքիաթ էր պատմում։Թե՞ տատն էր պատմում։
Տատն ու ծառը մի տարիքի էին, նույն օրն էին ծնվել։Ծառի մատղաշ շիվը Սիմոն հայրիկը հողի մեջ գուրգուրանքով ամրացրել էր, երբ լույս աշխարհ էր եկել իններորդ երեխան։
Ինը զավակից միայն այս մեկը մնաց ու թթենին, որ պիտի պատմեր ու պատմեր անցած օրերի հեքիաթը․․․

#մաս_երկրոդ


Comments