Նարնջիկ-001 | Հասմիկ Դեբենց

                                      

Նարնջիկ-001 

Տիեզերքում  մի  նարնջագույն  մոլորակ  կար:Այն  նման  չէր  իր  ընկերներին:Միայն  մի  անգամ  էր  տիեզերագնաց  Ռոբին  Մեգին  հաջողվել  վայրէջք  կատարել  այդ  զարմանահրաշ  գնդի վրա:Մեգը  նայել  էր  իր  շուրջը  և  անմիջապես մոլորակազը-տիչում  արձանագրել.<<Նարնջիկ-001>>:Մեգը  երկար  չէր  կարողացել  մնալ  այդ  մոլորակում,  քանի  որ  շտապում  էր  Մարսի  վրա  հայտնաբերած  օազիսը  ուսումնասիրելու:Բայց  Մեգը  արձանագրեց  մի  քանի  կարևոր  փաստեր  Նարնջիկի  մասին:Նա  հաղորդեց,  որ  նորահայտ  մոլորակը   նարնջագույն  է,  Երկիր  մոլորակից  փոքր  է  տասը  հազար  անգամ,  բուսական  և  կենդանական  աշխարհն  առաջին  հայացքից  նման  է  Երկրին,  սակայն  ամեն  ինչ  նարնջագույն  է:Ամենակարևոր  փաստն  այն  է,  որ  Նարնջիկն  ուներ  սեփական  Արևը`  վառ  նարնջագույն: 

  Ռոբին  Մեգն  այստեղ  անցկացրած  քսանմեկ  ժամվա  ընթացքում  շատ  բան  չէր  կարող   նկատել:Նրան  ազդանշան  էր  ուղարկոմ իր  տիեզերակայանը`  հիշեցնելով իր  առաքելության  մասին:Ռոբին  Մեգը  գնաց: 

  Նարնջիկ  անունն  ստացած  մոլորակը  գաղտնիք  ուներ:Նարնջագույն  լեռան  ստորոտում  ապրում  էր  մի  փոքրիկ  արարած,  որը  նարնջագույն  չէր,  այլ`  դեղին:Նա  ոչ  թե  ցանկանում  էր  տարբերվել  ուրիշներից,  այլ  չէր  ցանկանում  նման  լինել  բոլորին:Դա  մի դեղին  շուշան էր`  իր  ապակյա  թիթեղիկներով,  ոսկեգույն  ցողունով:Շուշանը  համոզված  էր,  որ  իր  արմատները  նույնպես  դեղին  են,  որ  ինքը  կարողացել  է  հաղթահարել  համատարած  դեղինը: 

   Ոչ,  Ռոբին  Մեգն  այլևս  չայցելեց  Նարնջիկ-001,  բայց  կատարվեց  մի  բան,  որը  փոխեց  ամեն  ինչ: 

   Երեսուն  տարին  մեկ  Նարնջիկն  ու  Երկիր  մոլորակը  հանդիպում  են  միմյանց`  հայտնվելով  նույն  ուղեծրում:Այդ  օրը  նրանք  այնքան  մոտ  են  լինում,  որ  Դեղին  շուշանը  հասցնում է  երազել`  կապտականաչ  մոլորակին  նայել:Շուշանը  գիտեր,  որ  այնտեղ  հետաքրքիր  է,  բայց  պոկվել  չէր  կարող  իր  ստորոտից: 

  Այս  անգամ  ևս  Նարնջիկն  ու  Երկիրը  հայտնվեցին  կողք  կողքի:Շուշանը  խորը  սեղմեց  իր  արմատները  և  աղաչեց  տիեզերքին`  օգնել  իրեն: 

   …Ահռելի  դղրդյունը  ցնցեց  Երկիրը:Ծովն  ալեկոծվեց, և   Նարնջիկը   հայտնվեց   մի   ամայի  անապատում,  ապա  գլորվեց,  գլորվեց,  մինչև  հասավ  օազիսին:Շուշանը  վախվորած  բացեց  աչքերը:Նա  հասել  էր  իր  երազանքին.հայտնվել  էր  այնտեղ,  ուր  միապաղաղ  չէր,  այլ  յուրաքանչյուրն  ուներ  իր  տեղն  ու  դերը: 

   Շուշանը  զննեց  ինքն  իրեն.դեղին  էր,  կարծես`  ոսկեձույլ:Իր  մոլորակը  նարնջագույն  էր  առաջվա  պես,  բայց  Երկրի  վրա  դեռ  որքա~ն  գույներ  պիտի  բացահայտվեին: 

Հասմիկ  Դեբենց

Comments