֊Ի՞նչ է ԹՈՒՄՈ-ն։
ԹՈՒՄՈ֊ն Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն է, ուր կարող են այցելել տասներկու տարին լրացած բոլոր պատանիները։ Այն անվճար է բոլորի համար։
֊Ե՞րբ է այն ստեղծվել։
ԹՈՒՄՈ կենտրոնը բացվել է Երևանում 2011 թվականին։ Հետագայում ԹՈՒՄՈ֊ն ընդլայնվել է՝ բացելով նոր կենտրոններ Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում և արտերկրում։
֊Քանի՞ երեխա է մինչ օրս սովորել ԹՈՒՄՈ֊ում։
Ավելի քան 30,000 ուսանող սովորել է կենտրոնում բացման օրվանից։ Ներկայումս մոտ 19,000 ուսանող կա։
֊Ինչպե՞ս կարող է երեխան դառնալ ԹՈՒՄՈ-ցի, պե՞տք է քննություն հանձնել կամ վարձավճար տալ ուսման համար։
Տասներկու տարեկանը լրանալու պահից յուրաքանչյուր պատանի կարող է ընդունվել ԹՈՒՄՈ։ Չկա որևէ նախապայման ընդունվելու համար, և այն բացարձակ անվճար է։
![]() |
ԹՈՒՄՈ֊ի բոլոր 14 ուղղություններում էլ կա ակտիվություն։ Չկա մեկը, որ կարելի է առանձնացնել որպես առավել ակտիվ կամ պասիվ։
֊ԹՈՒՄՈ֊ի գլխավոր առանձնահատկությունը․․․
Իմ կարծիքով, ԹՈՒՄՈ֊ն այն եզակի կենտրոնն է, որ ճիշտ ժամանակին և ճիշտ երկրում սկսեց իր գործունեությունը։ Հենց դրանով էլ առանձնանում է կենտրոնը, որպես ժամանակից առաջ ընկնող և ճիշտ գաղափարներ առաջարկող։
֊Ինչպիսի՞ ապագա են ունենում առհասարակ ԹՈՒՄՈ֊ուսանողները։Շարունակու՞մ են նրանք իրենց ընտրած բաժիններից որևէ մեկը որպես մասնագիտություն, թե՝ ոչ։
Ապագան տարբեր է բոլոր ուսանողների համար։ ԹՈՒՄՈ֊ն, իհարկե, իր հետքը թողնում է։)
֊ԹՈՒՄՈ֊Camp-ը այս տարի անց է կացվել օնլայն։Հնարավո՞ր է եղել լիարժեքորեն ապահովել նախորդ տարիներին անցկացված ԹՈՒՄՈ֊Camp-երի հնարավորությունները։
Լիարժեք ապահովել այն, ինչ նախորդ տարիներին կատարվել է ԹՈՒՄՈ Ճամբարի ընթացքում, ԹՈՒՄՈ Կենտրոնում ֆիզիկապես իրար կողք գտնվելով, անհնար է։) Իրականում, նպատակ էլ չունեինք այդպես անելու։ Առցանց Ճամբարի համար գծել ենք նոր ծրագիր և մշակել ենք նոր գաղափարներ, որոնք երբևէ չենք կիրառել նախորդ տարիներին։ Այս ամենի հետ մեկտեղ, մեզ բավականին լավ հաջողվել է կազմակերպել առցանց տարբերակը՝ դասընթացներով և ազատ ժամանցով հանդերձ։
֊Քանի՞ երեխա է այս տարի մասնակցել օնլայն ճամբարին։
86 պատանի մասնակցեց ԹՈՒՄՈ Առցանց Ճամբարին 2020թ֊ին։
֊Կենտրոնը կոչվում է՝ «ԹՈՒՄՈ ստեղծարար նորարարների կենտրոն»։Ինչու՞ հենց ստեղծարար, այլ՝ ոչ, ասենք, խելացի։
Այն կոչվում է «ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն»։ Ուսուցանվող բոլոր ուղղություններում կա ստեղծարար մաս, ամեն ոլորտ ունի իր ստեղծագործական հատվածը։
Շնորհակալություն, ԳրաԹևը ուրախ էր Ձեզ հյուրընկալելու համար։
Comments
Post a Comment
Ի՞նչ կա քո մտքում ...