Մեր գրիչը պատրաստվում է ճախրանքի | ԵԳԸ

 Այսօր հարց ու զրույց վարեցինք ԵԳԸ֊ի հետ։

֊Ե՞րբ է ստեղծվել երիտասարդ գրողների ընտանիքը։ 

Մենք իրար ճանաչել ենք Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ»-ի պոեզիայի եթերների շրջանակներում, սակայն ԵԳԸ-ն, որպես թիմ, կազմավորվել է գրքասերների միջազգային օրը՝ օգոստոսի 9-ին։

֊Քանի՞ անդամից է կազմված այն։ 

ԵԳԸ-ն այժմ ունի 45 անդամ:

֊Ինչո՞ւ երիտասարդ գրողների, այլ ոչ ժամանականից գրողների ընտանիք։ 

Այս հարցը ավելի ճիշտ կլինի տալ Ավետ Բարսեղյանին, քանի որ հենց նա է մեզ «կնքել» այս անունով։


֊Կա՞ կարգախոս, որով առաջնորդվում են ԵԳԸ անդամները։ 

«Մեր գրիչը պատրաստվում է ճախրանքի»։

֊Ի՞նչ գործառույթներ է իրականացնում ԵԳԸ֊ն։

Մեր թիմը այժմ գործունեություն է ծավալում ամենատարբեր ոլորտներում, մեզ մնում է միայն չակերտները չբացելով ասել, որ շատ հետաքրքիր է լինելու։​

 ֊Կա՞ն միջոցառումներ, որոնք կազմակերպվել կամ կազմակերպվելու են երիտասարդ գրողների ընտանիքի կողմից։

Սեպտեմբերի 4-ին Նազենի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հանդիպում-միջոցառում է կազմակերպվել։ Առաջիկայում նոր միջոցառումներ են սպասվում ոչ միայն ԵԳԸ անդամների շրջանակներում, այլև դրա շրջանակներից դուրս։

 ֊Կարելի՞ է ասել, որ ԵԳԸ֊ ի հիմնադիրը «Ինստամերկ» նախաձեռնությունն է։Ինչու՞։ 

Այո։ Քանի որ ԵԳԸ անդամները ինչպես Հայաստանի տարբեր շրջաններից են, այնպես էլ արտերկրից, ու այդքանին մեկ հարկի տակ հավաքելը առանց «Ինստամերկ»-ի անհնար կլիներ։


֊Ովքե՞ր կարող են ներառվել ԵԳԸ֊ի կազմում։

Առաջիկայում համալրումներ չենք պլանավորում: Սակայն մենք միշտ մեր տեսադաշտում ենք պահում ստեղծագործ և տաղանդավոր երիտասարդներին։ Հետագա ընդլայնումների մասին կտեղեկացնենք մեր պաշտոնական էջերում և կայքում։

 ֊Երիտասարդ գրողների ընտանիքում վեճեր կամ տարաձայնություններ լինո՞ւմ են։ Ինչո՞ւ։ 

Յուրաքանչյուր ընտանիքում էլ տարաձայնություններ լինում են, սակայն մեր մեծ սերն ու հարգանքը հարթում է ամեն ինչ։

֊Ո՞ր հարթակներում է հնարավոր գտնել երիտասարդ գրողների ընտանիքին։ 

Երիտասարդ Գրողների Ընտանիքը ​ հասանելի է facebook-յան և instagram-յան հարթակներում՝ @egy_team, պաշտոնական կայքը՝ egy-team.jimdofree.com:

֊Շնորհակալություն։

Շնորհակալ ենք հարց ու զրույցի համար։


Այսօր մեր հյուրն էր ԵԳԸ֊ն։

Նրա ինստագրամյան էջը՝ egy_team_

Նրա ֆեյսբուքյան էջը՝ ԵԳԸ

Նրա կայքը՝ egy-team.jimdofree.com


Comments