Մենք կկախվենք լուսնի ստվերներից | Մարգարետ Ասլանյան

 




Մենք կկախվենք լուսնի ստվերներից
և կօրորվենք հիշողության ճոճանակին,
կգոռանք մեր թախիծը
ամենաբարձր ժայռերից,
կարտասվենք ցավը
գիշերամուտի աստղակար թիկնոցին,
կսրբենք սրտին դարսված
կարոտի փոշին` թաշկինակով երկնի,
մենք` տարիների միլիարդավոր մղոններից
մի սովորական հինգշաբթի իրարով տաքացածներս,
կմրսենք իրարից
մի ոտնաչափ մենության դողով...
-Չմոռանաս տաք հագնվել,-
կբացականչեմ ես`
շարժվող գնացքի
կիսաբաց պատուհանից`
չնկատելով ափերումս սեղմած
ձեռնոցներդ,
դու կմտապահես հեռացող անիվների
անդարձությունը
և մի քիչ կտխրես աշխարհի բոլոր
վերադարձ չունեցող
ճանապարհների եզրին,
որովհետև մի քիչ տխուր բան է սերը,
երբ ճռռացող ճոճանակ է հիշողությունը,
երբ սիրում ես մենակության
բարձր ժայռից...

Մարգարետ  Ասլանյան
Հեղինակի  ֆեսյբուքյան  էջը՝  Մարգարետ Ասլանյան

Comments