Երբ կորցնում ես կյանքումդ ամենաթանկին, չես կարող բացատրել, թե ինչ ես զգում | Ջուլետա Խաչատրյան

Պատերազմը շատերին խլեց մեզնից։
Շատերը կորցրին իրենց եղբայրներին, որդիներին, ընկերներին ու հարազատներին։
Նրանցից մեկն էր Ջուլետա Խաչատրյանը՝ հերոս Սամվելի քույրը։
Սամվելը հարազատ եղբայրս է։Սամվել Անդրանիկի Խաչատրյան, ծնվել է 2002 թ.,Շիրակի մարզի գյուղ Բենիամինում։
Յուրահատուկ, շատ բարի, ազնիվ, մաքուր, ամենամարդկային հատկանիշներն ուներ եղբայրս...ովքեր որ կորցրեցին մեզ նման, համբերություն նրանց, որ դիմանան այս ցավին։
Այն հարցին, թե ինչ կաներ, եթե վերջին պահերին լիներ եղբոր կողքին, տասնվեցամյա քույրը պատասխանում է.
֊Կասեի, որ աշխարհում ամեն ինչից առավել ու շատ սիրում եմ իրեն...
Ու եթե հնարավորություն լիներ, հաստատ կյանքիս գնով կպաշտպանեի եղբորս։
Չեմ կարող բացատրել ցավս։
Երբ կորցնում ես կյանքումդ ամենաթանկին, չես կարող բացատրել, թե ինչ ես զգում։Մենք ուրիշ քույր ու եղբայր էինք, մեր ամեն ինչն էր ուրիշ...
Ջուլետան ապրում է, որպեսզի ապրելու ուժ տա նաև իր ծնողներին։
Պետք է ապրենք, որովհետև պարտավոր ենք։Ես պարտավոր եմ ապրել եղբորս փոխարեն ու իր չարածը անել գոնե որոշ չափով։
Իսկապես, ես չեմ ապրում առանց եղբորս։Բայց պարտավոր եմ ու պետք է ապրեմ ու ապրելու ուժ տամ ծնողներիս։

Ապրեք ու ապրելու ուժ տվեք բոլորին։
°ԳրաԹև

Comments