Դու | Վի Լո

 



Դու տուն էիր

Տուն

Ուր պահում էի խաղալիքներս

Մազերս 

Կտրտած ու խցկած բարձի տակ

Ու ինձ

Որ տանել չէի կարողանում դու տարար։


Դու տուն էիր

Իմ անտուն հոգում

Բույն էիր

Իմ բոլոր պատկերացրած ծիտիկներին



Դու հույսն էիր

Վաղվա օրվա


Վերջին կումն էիր

Իմ անկենաց բաժակի


Դու տուն էիր

Որտեղ երազանքները չէին դադարում հավատացնել

Որ կան

Որտեղ նկարները չեն հիշեցնում ծերությունս

Հնությունդ։


Դու որջ էիր

Որտեղ բոլոր արջերը ջել գիտեին

Ներել

Ու կես կում հավատում էին Աստծուն


Իսկ ես 

Ես պարզապես ես եմ

Սա եմ ես

Որ դեռ քո գովքն է անում

և անտուն է մնացել


Դու չկաս....

***

Իմ երբեք

Դու ներկա մնացիր

Ցոլցլացիր հայելուս աչքերում

Շուրթերիցս էլ միայն հոգեվարքի շունչդ գնաց։


Իմ ցմահ,

Որ էդպես էլ չիմացա

Գնացել ես,

Հիմա ես,

Թե հետո։


Բաց վարագույրի հետևից

Թափանցում է դեմքը քո

Իսկ բանաստեղծությունս ոճն է փոխել։


Այսուհետ դու կգրվես՝ ակամա,

Ինքնիշխան,

Անգրիչ

Ու ոչ ոքի չես ստիպի քեզ կարդալ։


Բայց գիտե՞ս

Դու մնացիր երբեք

Այն նույն կանաչաչյա երբեքը,

Որ հայելուց ժպտում է...


Ես հայելու առաջ

Լսում եմ ապաշխարանքդ իմ առջև 

և միայն աղոթում

Միասնության համար

Իմ և քո....


Դու չկաս....


Վի Լո

Comments