Թրումեն Քապոթե(1924-1984) - «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

 







Թրումեն Քապոթե(1924-1984) - «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

1) Ես շարունակ տեսնում եմ կանանց, որ ինչ-որ բանով հիշեցնում են նրան, նրա տարբեր մասերը...Է՜հ, սլացիկ, նիհար, արագ քայլող որևէ աղջիկ...

2) Ո՚չ այն աշխարհում, ո՚չ երազի մեջ, գեթ մի անգամ դրախտ տեսնեի այս կյանքում։

3) Նման զգացումի մասին ես կարդացել էի, գրել, սակայն ինքս երբեք չէի զգացել։

4) -Ինձ մոտ՝ ներքևում, սարսափելի մի մարդ է,-ասաց նա՝ ոտքը դնելով լուսամուտագոգին։ -Ո՚չ, երբ հարբած չէ, շատ սիրալիր ու հաճելի է։ Բայց հենց որ լակում է այդ անիծյալ գինին, Աստված իմ, դառնում է իսկական անասուն։

5) Տանել չեմ կարողանում, երբ տղամարդը կծում է։

6) -Կարծում եմ՝ Դուք իմ մասին մտածում եք, որ կամ շատ լկտի եմ, կամ էլ շատ խելառ, կամ մի ուրիշ բան։

-Բնա՚վ։

Նա կարծես հիասթափվեց։

-Ո՚չ, մտածո՜ւմ եք։ Բոլորն են այդպես մտածում։ Իսկ ինձ համար միևնույնն է։ Նույնիսկ ձեռնտու է։

7) Ես չեմ ընտելանում։ Երբեք ոչ մի բանի չեմ ընտելանում։ Իսկ ով ընտելանում է, նա հանգիստ կարող է մեռնել։

8) Ես կարծում էի, որ բոլոր գրողները ծեր են։

9) Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նրանք շատ ուրախ են իրար տեսնելիս, չէ՞ որ այնքան խոսելու բան ունեն, և երբեք տխրություն չի տիրում, մարդիկ ծիծաղում են և իրար ձեռք սեղմում։ Հետո, սակայն, բոլորովին այլ է,-ասաց նա,-երբ տեսնում են նրան նրանց գնացքում։ Նստած են լուռ ու նայում են՝ գետն ինչպես է հոսում։

10) -Մի՚ անհանգստացեք, սիրելի՚ս,-մոտենալով մահճակալիս՝ ասաց նա,-վաղուց արդեն սովոր եմ ինքս իմ մասին հոգ տանելուն։

11) «Աստված քեզ պահապան, սիրելի՚ Ֆրեդ։ Խնդրում եմ՝ ներես անցյալ գիշերվա համար։ Դու պարզապես հրեշտակ էիր, որ դիմացար այդ բոլորին։ Mille tendresses. - Հոլլի։ P.S. Այլևս չեմ անհանգստացնի»։ Ես պատասխանեցի. «Խնդրում եմ՝ անհանգստացնես», և փողոցում վաճառվող մանուշակի մի փունջ գնելով, միակ բանը, որ ի վիճակի էի գնելու, երկտողիս հետ թողեցի նրա դռանը։

12) Ես նրա կարիքն էի զգում, և ժամանակի հետ, օրեցօր իմ մեջ մի անբնական վրդովմունք էր առաջանում նրա հանդեպ, ասես ինձ լքել էր ամենամոտ բարեկամս։

13) Կյանքս էր սողոսկել անհասկանալի մի ձանձրույթ, տխրություն, միայնության զգացում, բայց և մեջս ոչ մի ցանկություն չէր առաջանում՝ տեսնելու նախկին ընկերներիս, բարեկամներիս. նրանք ինձ թվում էին անհամ, ինչպես անաղ, անշաքար կերակուրը։

14) Կարող ես գլուխդ պատով տալ նրա համար, միջիցդ կես լինել, իսկ փոխարենը անհեթեթ, անշնորհակալ պատասխան կստանաս։

15) Եթե ինձ մեղավոր պիտի զգամ, ապա կարծում եմ՝ միայն այն բանի համար, որ թույլ տվեցի նրան հույսեր փայփայել, երբ ինքս չէի էլ փոձում ինձ խաբել։

16) Ուզում եմ ինքս ինձ հարազատ մնալ, երբ մի պայծառ առավոտ վեր կկենամ ու գնամ նախաճաշելու՝ Թիֆընիի մոտ։

17) Տխրել կարելի է գիրանալու համար, կամ երբ անձրևը երկար չի դադարում։ Դու տխրում ես և վերջ։ Իսկ երբ ուզում ես քեզ պատեպատ տալ, ուրեմն բանը վատ է. դրանք սարսափելի օրեր են, վախենում ես, վախից քրտինք է տալիս վրադ։ Իսկ թե ինչից ես վախենում, ինքդ էլ չգիտես։ Վախենում ես, որ մի զարհուրելի բան պիտի կատարվի, բայց թե ինչ՝ չգիտես։

18) ...յուրաքանչյուր անհատ սովորաբար փոխվում է, նույնիսկ կերպարանափոխվում է, անգամ մեր մարմինը մի քանի տարին մեկ լրիվ վերափոխվում է։ Ցանկալի, թե անցանկալի լինի դա մեզ համար, բնության օրենք է։

19) Մեկն իրեն երևակայում է ռեալիստ և քարացել է այդ մակերեսային ռեալիզմի մեջ, մյուսն ամբողջապես, միակողմանիորեն ռոմանտիկ է։

20) -Ամեն մեկն էլ ուզում է իր գերազանցությունն զգալ,-ասաց նա։ -Բայց պետք է դրա համար գոնե մի հիմք ունենա։

21) Իսկ ով քեզ կարողացել է մխիթարել, նրան պարտական ես մինչև մահ։

22) Մարդ պետք է իրավունք ունենա ամուսնանալու, ում հետ ուզում է։

23) Սիրո համար ոչ մի արգելք չպետք է լինի։

24) Լավ է՝ քաղցկեղ ունենայի, քան անազնիվ սիրտ։ Եվ սա բարեպաշտությունից չէ։ Գործնական մոտեցում է։ Քաղցկեղից գոնե մեռնում ես, իսկ այդ սրտով ապրելն ապրել չէ։

25) ...հանկարծ զգացի, որ նրան սիրում եմ այնքան, որ կարող եմ չխղճալ ինձ, չհուսահատվել, սիրում եմ այնքան, որ կարող եմ մոռանալ ինձ և ուրախանալ միայն նրա երջանկությամբ։

26) Այդպես էլ երբեք չես իմանում՝ ինչն է քոնը, մինչև չես կորցնում։

27) Ու աֆրիկյան խրճիթ կլինի դա, թե ուրիշ մի բան, ուզում եմ հուսալ, որ Հոլլին էլ գտել է իր տեղը։


(Գրվել է 1958թ., 125 էջ)

Մեջբերումները պատկանում են ԳրաԹև-ի արխիվին և վերցված չեն այլ աղբյուրներից։

Comments

  1. Մի քանի տարի առաջ եմ կարդացել, բայց ստիպում եք կրկին կարդալ։ 😍

    ReplyDelete
  2. Հպարտ եմմ

    ReplyDelete

Post a Comment

Ի՞նչ կա քո մտքում ...